Սերխիո Ռամոս. ԱԱ-2018-ը չի լինի իմ կարիերայի վերջին Մունդիալը
СпортԻսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ԱԱ-2018-ը չի դառնա իր կարիերայի վերջին Մունդիալը:
«Ապագայիս ծրագրերի մասին ամեն օր մտածում եմ, սակայն չեմ կարծում, որ ԱԱ-2018-ը կլինի իմ կարիերայի վերջին Մունդիալը:
Ես դեռ պահպանում եմ մոտիվացիան և պատրաստ եմ շարունակել ելույթներս Իսպանիայի հավաքականում»,- Ռամոսի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Հիշեցնենք, որ Ռամոսն իր նորամուտն Իսպանիայի հավաքականում նշել է 2005 թվականին: Վերջինս «կարմիր ֆուրիայի» կազմում անցկացրել է 143 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ: