Առաջին դասարանցիները մայրաքաղաքով շրջել են «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով
ОбществоԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մի խումբ առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ի առիթով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվել հետաքրքիր անակնկալ: Երեխաներն իրենց ծնողների հետ «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով շրջել են մայրաքաղաքի փողոցներով և ծանոթացել Երևանի տեսարժան ու պատմամշակութային վայրերին:
Երթուղին ավարտվել է Մանկական երկաթուղու զբոսայգում, որտեղ երեխաները ներկա են գտնվել գեղեցիկ և հետաքրքիր միջոցառման: Նրանց համար ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների, մարզական կրթօջախների սաները:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: