Պատանդ վերցված աղջկա առողջական վիճակը բավարար է, մի քանի օրից դուրս կգրվի. կոտրվել էր դաստակը
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի Էրեբունի համայնքի «Weekend» բիլիարդ բարում օրերս 31-ամյա տղամարդու կողմից պատանդ վերցված աղջկա առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ նա արդեն վերակենդանացման բաժանմունքից հետափոխվել է հիվանդասենյակ, ստանում է համապատասխան բուժօգնությունը, մի քանի օրից դուրս կգրվի: Բացի քերծվածքներից ու կապտուկներից՝ կոտրված է եղել նաեւ նրա դաստակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Weekend» բիլիարդ բարում քաղաքացուն պատանդ վերցրած 31-ամյա Գոռ Հակոբյանին վնասազերծել են դիպուկահար կրակոցով: Վերջինին հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում: