Ուկրաինայի կողմից հետախուզվող Արտակին 3 տարի անց գտել են Ստեփանավանի անձնագրային խմբի աշխատասենյակում
ОбществоՈստիկանության Ստեփանավանի բաժնի եւ անձնագրային խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 1-ին, ժամը 16.15-ին, բաժնի անձնագրային խմբի աշխատասենյակից բերման է ենթարկվել 46-ամյա Արտակ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014թ. հոկտեմբերի 9-ից Ուկրաինայի կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: