Կապանում առանց պետհամարանիշերի «Lexus»-ը բախվել է պատին
ОбществоՍեպտեմբերի 2-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռազմական ոստիկանության շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus» մակնիշի (պ/հ-ն չի հաջողվել պարզել) ավտոմեքենան Գործարանային փողոցի թիվ 4 հասցեին հարակից տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: