Քոլեջի փոխտնօրենը դիմել է Լոռու մարզի դատախազին և հայտնել, որ նախկին ամուսինը, ով փաստաբան է, խարդախություն է կատարել
ОбществоShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին- Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Դոնարա Ձավարյանը դիմել է Լոռու մարզի դատախազին և հայտնել, որ նախկին ամուսինը՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Կարեն Մոսինյանը, իր վստահությունը չարաշահելու միջոցով՝ խարդախությամբ, բնակարանի իր մասնաբաժինը իրացրել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի դատախազությունից նյութերն ուղարկվել են Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում