Լյով. Զայրացած եմ, որ այսպես կոչված երկրպագուները խայտառակեցին Գերմանիան
СпортԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն աշխարհի 2018 թվականի առաջնության` Չեխիայի հետ խաղից հետո (2:1) քննադատել է երկրպագուների պահվածքը:
Խաղի ընթացքում գերմանացի երկրպագուները վիրավորել են «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին, գերմանական ֆուտբոլային միությանը, նացիստական ենթատեքստով բացականչություններ են արել, օգտագործել են պիրոտեխնիկա` խանգարելով ազգային օրհներգերի կատարմանը, ինչպես նաև փորձել են խափանել լռության րոպեն` ի հիշատակ երկու չեխ չինովնիկների.
«Շատ զայրացած եմ, որ այսպես կոչված երկրպագուներն օգտագործեցին այս խաղը, որպեսզի խայտառակեն մեր երկիրը:
Շատ վշտացած եմ տեղի ունեցածի պատճառով: Սրանք մեր երկրպագուները չէին: Որպես թիմ` մենք ցանկանում ենք պահպանել լավ արժեքներ և հանդուրժող, բաց Գերմանիա»,- Լյովի խոսքերն է փոխանցում գերմանական ֆուտբոլային միության մամուլի քարտուղարությունը: