Հաստատված է 2017-2018 ուստարում աշակերտներին տրվող արձակուրդների ժամանակացույցը
ОбществоՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է 2017-2018 ուստարվա արձակուրդների ժամանակացույցը:
Ըստ այդմ, 3-12-րդ դասարաններում սովորողներին կտրվի՝
աշնանային արձակուրդ՝ 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,
ձմեռային արձակուրդ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ,
գարնանային արձակուրդ՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:
1-ին դասարանցիների
աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,
ձմեռայինը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ,
գարնանայինը՝ 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:
2-րդ դասարանցիներն
աշնանային արձակուրդ կգնան 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,
ձմեռային արձակուրդ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ
գարնանային՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: