Առաջին անգամ Բունդեսլիգայի խաղը կսպասարկի կին մրցավար
СпортԲիբիանա Շտայնհաուսն այս հանգստյան օրերին ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտը կնշի գլխավոր մրցավարի պաշտոնում, գրում է Die Welt-ը:
38-ամյա մրցավարը կսպասարկի Բեռլինի «Հերտայի» ու Բրեմենի «Վերդերի» միջեւ Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղը, որը կկայանա սեպտեմբերի 10-ին Բեռլինում:
Բիբիանա Շտայնհաուսը կդառնա Գերմանիայի առաջնության խաղ սպասարկած առաջին կին գլխավոր մրցավարը: Նախկինում նա աշխատել է նաեւ Գերմանիայի Գավաթի խաղերում: