Վրաստանի առաջին տիկինը հղի է
ОбществоՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, հղի է: Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, ուրախալի լուրը հայտնել են երկրի նախագահի աշխատակազմից:
Նախագահն ու իր կինը՝ մասնագիտությամբ նկարչուհի, դիմահարդար ու դերասանուհի Մակա Չիչուան, իրենց հարաբերություններն օրինականացրել են 2014թ. սեպտեմբերին: 2015թ. ծնվել է նրանց որդին ՝ Թեմոն:
Աղբյուրը հավելում է, որ Մարգվելաշվիլին այլ կնոջից ունի չափահաս դուստր, առաջին տիկինը՝ ևս:
