50-ամյա Վալերին բերման ենթարկվել է «Հրազդան» բժշկական կենտրոնից
ОбществоՈստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 10.15-ին, «Հրազդան» Բ/Կ-ից բերման է ենթարկվել 50-ամյա Վալերի Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից խուսափելու համար: