Բարսելոնան սկզբունքային համաձայնության է եկել Ինյեստայի հետ պայմանագրի երկարաձգման հարցում
Спорт«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է դեռ երկար ժամանակ մնալ կատալոնական թիմում:
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը, իսկ նոր պայմանագիրը դեռևս չի կնքվել: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև սկզբունքային համաձայնություն կա.
«Մենք սկզբունքային համաձայնության ենք հասել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Հույս ունենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում ամեն ինչ կհարթենք: Սա լավ նորություն է:
Ցանկանում ենք, որ Ինյեստան կարիերան ավարտի «Բարսելոնայում»: Նոր պայմանագրի գաղափարն այն է, որ այն հնարավոր լինի ամեն տարի ավտոմատ կերպով երկարաձգել, քանի դեռ նա չի որոշի ավարտել կարիերան»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:
Հիշեցնենք` Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» սան է: Իր հարցազրույցներից մեկում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը խոստովանել էր, որ մտածել է կատալոնական ակումբից հեռանալու մասին: