Տեղի է ունեցել Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
ОбществоՍ.թ. սեպտեմբերի 2-ին անցկացվել է Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Նիստին ներկա էին հանձնաժողովի 16 անդամներից 15-ը /«Հանրապետական կուսակցություն», «ԵԼՔ» խմբակցություններից/։
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «Բաբկեն Ներսիսյանի հուշատախտակի տեղադրման մասին» նախաձեռնությունը և տրվել է դրական եզրակացություն։
Հանձնաժողովը քննարկել է նաև մի շարք փողոցների անվանափոխության և վերանվանման վերաբերյալ ներկայացված առաջարկություններ, որոնց վերաբերյալ դրական եզրակացություն չի տրվել։