Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին աշխարհի գավաթի խաղարկությունից
СпортԳրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը դուրս մնացին շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության թայ-բրեյքում Ռոբերտ Հովհաննիսյանը երկու պարտիաներից մեկում պարտվեց Իսրայելը ներկայացնող Մաքսիմ Ռոդշտայնին, իսկ երկրորդը ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Հրանտ Մելքումյանը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Բորիս Գրաչովի հետ: Հայ գրոսմայստերը նախ ոչ-ոքի խաղաց, իսկ երկրորդ պարտիայում պարտվեց: Մելքումյանի և Հովհաննիսյանի համար աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտված է:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել երկրորդ փուլ և կմրցի կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ: Առաջին դասական պարտիան կկայանա սեպտեմբերի 6-ին: