Չելսիի հարձակվող Դիեգո Կոստան վերադարձել է Լոնդոն
СпортԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան շուրջ 3 ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո ժամանել է Լոնդոն,- տեղեկացնում է «Marca»-ն:
Կոստան հրաժարվել էր «Չելսի» վերադառնալու մտքից, երբ «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղորդել էր, որ բրազիլացին չի մտնում իր ծրագրերի մեջ:
Ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կողմերը չեն կարողացել հասնել համաձայնության:
Հաղորդվում է, որ այժմ Կոստան որոշել է հաշտվել «Չելսիի» ղեկավարության հետ և շարունակել մարզվել Լոնդոնում: