Հայկ Ասատրյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր
СпортՀայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:
50 կգ քաշայինների պայքարում Ասատրյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 3:2 հաշվով հաղթել է շվեդ Նիկլաս Յան Օեհլենին:
Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյանը (85 կգ) հաջող հանդես չեն եկել: