Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ժողովուրդ». Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ հայտնվել են աղմկալի պատմության մեջ

Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները հայտնվել են աղմկալի պատմության մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավել բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ ՀՀ գխավոր դատախազի հրահանգով քրեական գործեր են հարուցվել:

Ինչի՞ մեջ են կասկածվում ռեկտորները

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին նամակ է ուղարկել՝ հասկանալու, թե նրանք բուհի անունով մեքենա գնե՞լ են եւ ի՞նչ գումարով: Դատախազությունը տեղեկություններ է ստացել, որ պետբյուջեից հատկացված գումարները բուհի ռեկտորներն իրենց նպատակին չեն ծառայեցրել եւ իրենց համար շքեղ ավտոմեքենաներ են գնել:

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ տասնյակից ավել բուհի ռեկտորներ են կասկածվում չարաշահումների մեջ: «Սեւ ցուցակում» են գտնվում Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը: Մեզ հասած տեղեկություններով՝ նշված բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի' պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ռեկտորները չարաշահումների մասին

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե նման բան չկա, եթե նման բան լիներ, առաջինն ինքը կիմանար. «Առաջին անգամ եմ լսում, ի՞նչ չարաշահում, այս ի՞նչ բան է»: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ եթե իր նկատմամբ քրեական գործ հարուցված լիներ, ապա կիմանար. «Խոսքը 2012թ կատարված գնման մասին է, որը նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի օրոք է եղել: Բուհի համար մեքենայի գնման հարցով հատուկ քննություն է ընթացել, հարցաքննել են թատրոնի հաշվապահին եւ այլ մարդկանց: Այլ մանրամասներ չգիտեմ»: Չնայած նորանշանակ ռեկտորը կատարվածի մանրամասներից տեղյակ չէր, սակայն թատրոնի պրոռեկտոր Հովիկ Մինասյանը ներկայացրեց որոշ մանրամասներ: Ըստ նրա՝ 2012թ. թատրոնում գնումների հետ կապված խնդիր է եղել. «Նախորդ ռեկտոր Արմեն Մազմանյանի ժամանակ բուհի համար մեքենա է գնվել, սակայն գնումների ընթացակարգը չի պահպանվել ու կատարվածի համար սկսվել է քննություն, մեզ կանչել են, քննել են, եւ այլ բան չգիտենք»:

Իսկ, ահա, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ. «Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ ենք ստացել, որտեղ գրված է եղել՝ դուք մեքենա գնել եք, ու ես շատ լավ տեղյակ եմ, որ բոլոր բուհերին այս հարցումը գնացել է: Մենք պատասխանել էինք, որ մեր բուհը պետական բյուջեից գումար չի ստանում, եւ մենք բուհի համար ծառայողական մեքենա ենք գնել բուհի սեփական միջոցներով: Օրինակ՝ ուրիշ բուհեր, որ պետբյուջեից գումար են ստացել, նրանք խախտում են արել, քանի որ մեքենան գնել են բյուջետային միջոցներով, ինչն արդեն խախտում է»:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն էլ անձամբ է գնացել հատուկ քննչական ծառայություն: «Մենք մեքենա գնել ենք, բայց յուրաքանչյուրի տակ կա կառավարության որոշումը: Կարծում եմ, որ ամեն ինչ եղել է սահմանված կարգով: Ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ»,- ներկայացրեց կոնսերվատորիայի ռեկտորը:

Այն, որ տասնյակ բուհերի ռեկտորների գլխին սեւ ամպեր են կուտակվել, փաստ է, իսկ թե նրանցից որ մեկի գլխին կտեղա հուժկու կարկուտը, դեռեւս հայտնի չէ: Քննությունը շարունակվում է: Չի բացառվում, որ շատ խիստ մոտեցում չլինի, քանի որ ռեկտորները շատ դեպքում կատարել են ընդամենը ոչ ճիշտ ֆինանսական բաշխում, որը կարելի է նույնիսկ քրեական հանցանք չհամարել:

Ի դեպ, երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը' համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված էին նաեւ ՀՀ ուսումնական հաստատություններ եւ կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպություններ, այդ թվում՝ 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ եւ կրթության ազգային ինստիտուտը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян