ԱԱ-2018. Բրազիլիան ու Կոլումբիան հաղթողին չորոշեցին.Այլ արդյունքներ
Спортinfosport.am-ը գրում է.
Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականները ոչ-ոքի են խաղացել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում:
Առաջին կեսի վերջնամասում Նեյմարի շքեղ փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Վիլիանը:
Կոլումբացիները հաշիվը հավասարեցրել են 56-րդ րոպեին Ռադամել Ֆալկաոյի գոլի շնորհիվ, որը և ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը` 1:1:
Բրազիլիայի հավաքականը արդեն նվաճել էր ԱԱ-2018-ի ուղեգիր, իսկ կոլումբացիները մնացած 3 ուղեգրերի համար պայքարում են 6 թիմերի հետ: Այն հավաքականը, որը խմբում 5-րդ հորիզոնականը կզբաղեցնի, փլեյ-օֆի լրացուցիչ փուլ կանցկացնի:
ԱԱ-2018. Հարավամերիկյան գոտու 16-րդ տուրի արդյունքները
Կոլումբիա – Բրազիլիա՝ 1:1
Ռադամել Ֆալկաո, 56 – Վիլիան, 45+2
Արգենտինա – Վենեսուելա՝ 1:1
Մաուրո Իկարդի, 54 – Ջոն Մուրիլիո, 50
Բոլիվիա – Չիլի՝ 1:0
Խուան Կարլոս Արչե, 59 (11մ)
Հեռացում՝ Ալեխանդրո Չումասերո, 90 (Բոլիվիա)
Էկվադոր – Պերու՝ 1:2
Էներ Վալենսիա, 80 (11մ) – Էդիսոն Ֆլորես, 73, Պաուլո Հուարտադո, 76
Հեռացում՝ Կրիստիան Ռամոս, 79 (Պերու)
Պարագվայ – Ուրուգվայ՝ 1:2
Օսկար Ռոմերո, 88 – Ֆեդերիկո Վալվերդե, 76, Գուստավո Գոմես, 80 (ինքնագոլ)