ՖՈՏՈ. «Գլուխը՝ դեպի Արարատը, ոտքերը՝ դեպի Արագածը…». ինչպես է փարաքարցին սպանել և թաղել իրենից 30 տարով մեծ կնոջը. դեպքի մանրամասները
ОбществоArmlur.am-ը գրում է.
2011թ. դեկտեմբերին ֆրանսուհի Մոնիկ Հարլեին սպանելու և նրա կարողությանը տիրանալու համար 14 տարով ազատազրկված՝ փարաքարցի Գևորգ Խաչատրյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած որոշման հետ, պնդում է, որ անմեղ է և Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի որոշումն ու նշանակել նոր նախաքննություն:

ArmLur.am-ը նախաքննական եզրակացութունից տեղեկանում է, որ 50-ամյա Գևորգ Խաչատրյանին, մեղադրանք էր առաջադրվել շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ դատական ակտի՝ Գևորգ Խաչատրյանը մեղադրվում էր Ֆրանսիայի քաղաքացի Մոնիկ Հարլեյին Հայաստանում սպանելու համար:
Մարոկկոյում կալանավորված ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանից Ֆրանսիայի իրավապահները տեղեկություն են ստացել՝ որ նա սպանել է Մոնիկ Հարլեյին ու մարմինը թաղել է իր այգում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում