Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հոու Յիֆանի հետ
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկությունը ոչ-ոքի խաղաց:
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանն էր: Արոնյանը դասական առաջին պարտիայում մրցում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները պարտիայի 20-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը:
Դասական երկրորդ պարտիան կկայանա սեպտեմբերի 7-ին:
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: