«Հրապարակ». Եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել
Եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել և մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերևս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը «»պաուզա» կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով:
Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ կդառնա, եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ մեծ ընդմիջում կվերցնի մինչև հունվար-փետրվար՝ մինչև Մաքսային միությանը մեր անդամագրման ավարտը:
Ի դեպ, լուրեր հասան, որ Ծառուկյանն այս հարցերով մեկնել է արտերկիր՝ ռուսական իշխանությունների ներկայացուցիչներին հանդիպելու և հրահանգներ ստանալու:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: