Մեսսին և Մասկերանոն հնարավոր է բաց թողնեն «Սևիլյայի» դեմ հանդիպումը հավաքականում ելույթի պատճառով
Спортinfosport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստները հնարավոր է չմասնակցեն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կայանալիք «Սևիլյայի» դեմ տնային հանդիպմանը, որպեսզի հավաքականի կազմում խաղան ԱԱ-2018թ-ի որակավորման փուլի անցումային մրցավեճերում:
Եթե Արգենտինայի ընտրանին հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակում մնա 5-րդ հորիզոնականում, նոյեմբերի 6-ն կանցկացնի առաջին անցումային խաղը՝ ընդդեմ Օվկիանիայի հաղթող Նոր Զելանդիայի հավաքականի:
Եթե 5-րդ տեղը զբաղեցնի Ուրուգվայի հավաքականը, «Սևիլյայի» դեմ հանդիպումը բաց կթողնի «կապտանռնագույնների» հարձակվող Լուիս Սուարեսը: