Վանաձորում մայրը կախված վիճակում հայտնաբերել է 43-ամյա որդու դին
ОбществоԼոռու մարզում երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մայրը որդուն հայտնաբերել է տանիքում կախված վիճակում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամը 17:25-ին մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ հորեղբոր տղան տան տանիքում կախվել է:
Մեկնած խումբը պարզել է, որ Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկում նույն օրը 17:20-ի սահմաններում կինը իրենց տան տանիքում կախված վիճակում հայտնաբերել է որդու դին:
Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: