Երևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի առաջնությունը
СпортԵրևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջնությանը կմասնակցեն 15 թիմ` Հայաստանից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լեհաստանից և Իսրայելից: Հայաստանը ներկայացնում են Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի, Ռազմիկ Հակոբյան և Արման Միսկարյան զույգերը:
Այն կմեկնարկի սեպտեմբերի 8-ին և կավարտվի 10-ին: