ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը բանակցություններ կվարի «Լյուֆթհանզա»-ի ղեկավարության հետ
ЭкономикаՀայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Համբուրգում բանակցություններ կվարի «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ:
Ավետիսյանի գործուղման մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Սերգեյ Ավետիսյանը «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար Գերմանիա կգործուղվի սեպտեմբերի 14-16-ը: