Ռումինիայում կայացավ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրը
СпортՌումինիայի Մամայա քաղաքում կայացավ Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրում մեր 36 պատվիրակներից 18-ը հաղթանակներ տոնեցին, 8-ը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ 10 շախմատիստ պարտություն կրեցին: Մրցաշարում իրենց 3-րդ հաղթանակները տոնեցին և առաջատարների խմբում են ընթանում Բենիկ Աղասարովը (Մ8 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ10 տարեկան տղաներ), Արամ Հակոբյանը (Մ16 տարեկան տղաներ) և Կոնստանտին Յայլոյանը (Մ18 տարեկան տղաներ): Առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: