Ֆլորենտինո Պերես. Ռոնալդուն հստակ հասկացրեց, որ շատ երջանիկ է «Ռեալում»
СпортՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է տեղեկությունը, ըստ որի՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող էր լքել Արքայական ակումբը:
«Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ ամռանը: Տեղեկությունը հայտնվեց պորտուգալական կայքերից մեկում, սակայն այն ուռճացված էր: Ռոնալդուն զայրացած էր հարկերի հետ կապված խնդիրների հետեւանքով, սակայն նա չէր ցանկանում հեռանալ: Նա հստակ հասկացրեց, որ շատ երջանիկ է այստեղ: Ամեն բամ մոռացվեց, եւ նա մեկնեց արձակուրդ»,- Պերեսի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Հիշեցնենք, որ այս ամռանը Իսպանիայի դատախազությունը 32-ամյա ֆուտբոլիստին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, ինչից հետո խոսվում է նրա ավագի՝ Իսպանիայից հեռանալու հավանականության մասին: