Ռոմելու Լուկակու. Դաշտից դուրս Ժոզե Մոուրինյուն նման է ընտանիքիդ անդամի
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ երազում էր հանդես գալ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ:
«Ժոզեն ցանկանում է, որ ֆուտբոլիստները ցուցադրեն իրենց բոլոր կարողություններն ամեն օր: Նա նրանց հանգիստ չի տալիս դաշտում, այլ ցանկանում է, որ յուրաքանչյուրը պայքարի ամբողջ ուժով:
Դաշտից դուրս Ժոզեն նման է ընտանիքիդ անդամի: Նրա հետ կարող ես միշտ խոսել, երբ քեզ անհրաժեշտ է:
Երազել եմ Մոուրինյուի մոտ խաղալ 11 տարեկանից, և երբ ստացա նման հնարավորություն, անհնար էր մերժել: Շնորհակալ եմ նրան երկրորդ հնարավորության համար»,- Լուկակուի խոսքը մեջբերում է «Metro»-ն: