ՊՍԺ-ն հաղթեց՝ 5:1. Մբապեն աչքի է ընկել նորամուտի խաղում, Նեյմարը շարունակում է փայլել
Спортinfosport.am-ը գրում է.
Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է «Մեցին»:
Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, մեկ գնդակ է խփել բրազիլացի Լուկասը: Իր նորամուտի խաղում 18-ամյա Կիլիան Մբապեն դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Նույն գործողություններով աչքի է ընկել նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը: Բրազիլացին այժմ անցկացրած 4 խաղում խփել է 4 գնդակ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում:
Այս հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն վաստակել է 15 միավոր և ընթանում է առաջին տեղում: «Մեցը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
«Մեց» - ՊՍԺ՝ 1:5
Էմանուել Ռիվյեր 37. Էդինսոն Կավանի 31, 75, Կիլիան Մբապե 59, Նեյմար 69, Լուկաս Մոուրա 87
Կարմիր քարտ. Ասու Էկոտո (56)