Խոշոր վթար Երևանում. «ԶԻԼ»-ին բախվելուց հետո «ՎԱԶ-2106»-ն ամբողջությամբ դեֆորմացվել է. կա վիրավոր (ֆոտո)
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել խոշոր ավոտվթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 35 LG 199 համարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի 34 ՕT 762 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

