Արմավիրի մարզում. փայտե զուգարանում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դիակի այրված մնացորդներ
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող փայտե զուգարանում հրդեհ է բռնկվել:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 61-ամյա Հովսեփ Մանասյանի դիակի այրված մնացորդները: