Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլն օգնել է «Վարդար»-ին հաղթել
СпортՖուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոիս Տիգրան Բարսեղյանը դարձել գոլի հեղինակ «Վարդար»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակեդոնիայի առաջնության 4-րդ տուրում «Վարդար»-ը մրցում էր «Սիլեքսի»-ի դեմ: «Վարդար»-ին հաջողվեց հաղթել 1:3 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր՝ վնասվածքի պատճառով:
Այս տուրից հետո «Վարդար»-ը 3-րդ տեղում է 6 միավորով: