US Open-ի եզրափակչում հաղթել է աշխարհի 83-րդ ռակետը
СпортԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում Սլոան Ստիվենսը 6:3, 6:0 հաշվով հաղթել է Մեդիսոն Կիսին:
Մրցախաղը տևել է ընդամենը մեկ ժամ:
Սա աշխարհի 83-րդ ռակետի համար առաջին մասնակցությունն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերից մեկի եզրափակչին:
Նշենք, որ մեկ ամիս առաջ Ստիվենսը չէր մտնում նույնիսկ թոփ-900 թենիսիստուհիների մեջ, իսկ վաղն արդեն կվերադառնա քսանյակ: