Ереван, 12.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 км Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник


Էռնա Միրզոյան. «Ամեն ինչ անելու եմ՝ հաղթանակը Հայաստան բերելու համար» (Photo, video)

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Այս օրերին ՌԴ Սոչի քաղաքում անցկացվում է ամենամյա «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում են երկու երգչուհիներ՝ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը:

Մրցութային երկու օրերի ընթացքում մեր երկիրը ներկայացնող երգչուհիները հրաշալի արդյունքներ են գրանցել. Սյուզաննան 4-րդ տեղում է(ընդհանուր՝ 237 միավոր) , իսկ ահա արցախցի Էռնա Միրը (Էռնա Միրզոյան)  մրցութային երկու ելույթների համար էլ ստացել է ժյուրիի մաքսիմալ միավորները՝ երկու օրում հավաքելով հնարավոր 242 միավորներն ամբողջությամբ, և ներկա պահին Էռնան գլխավորում է մրցույթի հաղթողի հորիզոնականը՝ Ուզբեկստանի ներկայացուցչի հետ միասին. 

«Սա իմ կյանքի ամենալուրջ մրցույթն է: Ճիշտ է՝ տարբեր մրցույթների եմ մասնակցել վաղ տարիքից, բայց «Նոր ալիքը» բոլորովին այլ  է»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Էռնան, հավելելով, որ անչափ մեծ պատասխանատվություն է զգում իր վրա այս մրցույթին մասնակցելով ու մեր երկիրը ներկայացնելով:      

Ինչ վերաբերում է երկու օր անընդմեջ մաքսիմալ միավորներ հավաքելու փաստին, Էռնան ասում է, որ իր համար սա իսկական շոկ է. «Ամեն անգամ ետնաբեմում, երբ լսել եմ միավորներս, երջանկությունից լացել եմ: Ես երկար ժամանակ եմ փորձել հասնել «Նոր ալիք». Երկու անգամ մասնակցել եմ մանկական «Նոր ալիքի» ընտրական փուլերին, բայց չեմ անցել: Սա իմ երրորդ փորձն է, ու ահա, ես արդեն մեծերի «Նոր ալիքում» ներկայացնում եմ իմ հայրենիքը»:

Թիմն արդեն 10 օր է՝ Սոչիում է: Այս օրերի ընթացքում բեմի վրա շատ փորձեր են արել ու Էռնան ասում է, որ այս ամենի արդյունքում հաղթահարել է մեծ բեմի հետ կապված հոգեբանական բարդությունները և հիմա անկաշկանդ ու համարձակ է բեմի վրա. «Լիրա Կուբատովնան միշտ ասում էր, որ արդեն ելույթի ժամանակ հուզմունքը նորից է լինելու, բայց պետք է հաղթահարել ու այդ պահին կենտրոնանալ միայն ելույթի վրա, բայց չէի պատկերացնում, որ այո, ամեն ելույթից առաջ այսքան շատ կհուզվեմ»:

Էռնան ասում է, որ ելույթից առաջ մի քանի վայրկյան մեկուսանում ու ինքն իր հետ խոսում է, հետո անպայման ձեռքի մեջ սեղմում է իր թալիսման խաչը, որը նրան ամենուր ուղեկցում է: Էռնային գոտեպնդում է նաև այն, որ իր ամենահարազատ մարդիկ են իրեն շրջապատում. «Ինձ հետ այստեղ իմ ուսուցիչն է, իմ անփոխարինելի պրոդյուսեր Լիրա Կուբատովնան, մայրիկս է ինձ հետ ու «Արցախի ձայներից» իմ ընկերներից մի քանիսը»:

Նշենք, որ մրցույթի ամենակրտսեր մասնակիցն է Էռնան (19 տարեկան է): Նրա բոլոր մրցակիցները արդեն կայացած երգիչ-երգչուհիներ են՝ բեմական լուրջ փորձով, սակայն դա չի խանգարում,որպեսզի Էռնան բեմի վրա ելույթ ունենա նույնքան պրոֆեսիոնալ, ազատ ու արտիստիկ. «Երբ ելույթներից հետո ժյուրիի անդամները ետնաբեմ են գալիս, ինձ տեսնելով, առաջին բանը որ ասում են, այսքան փոքրամարմին, որտեղի՞ց քեզ այդքան հզոր էներգիա»:

Ինչ վերաբերում է Էռնայի երգացանկին, երգչուհին ասում է, որ այն հենց մրցույթի կանոններին համապատասխան է ընտրված. «Առաջին ելույթի ժամանակ պետք է համաշխահային հիթ կատարել, որը կբացահայտի մասնակցի ողջ պոտենցյալը: Ես երգեցի Բրունո Մարսի «24Kmagic» հիթը: Երկրորդ ելույթի ժամանակ արդեն պետք է ներկայացնել հայրենիքի հիթը, որը պիտի բացահայտի մասնակցի բնությունը, կոլորիտը: Ընտրեցինք  Ալեքսանդր Դնեպրովի ու Թաթա Սիմոնյանի հանրահայտ «Армения моя» երգը, որի հրաշալի գործիքավորումն արեց «ԿարենՍևակ» փրոդքաշնը: Կարծում եմ՝ այս երգով կարողացա ունկնդրին պատմել՝ որքան թանկ բառեր են ամեն հայի համար Արարատն ու Հայաստանը»:

«Իսկ ահա երրորդ օրը պետք է այնպիսի թեթև, գրավիչ երգ կատարել, որը կզբաղեցնի, կգրավի հանդիսատեսին ու պարելու ցանկություն կառաջացնի: Ներկայացնելու եմ նոր՝  «In Love» երգը, որի հեղինակներն են «Արցախի ձայները» ներկայացնող Արտեմ Վալտերն ու Սարինը: Դրական էներգիայով, աշխույժ, պոզիտիվ ստեղծագործություն է: Փորձերի ժամանակ արդեն տեսանք, որ այն հանդիսատեսին միանգամից գրավում է»:

Էռնան ասում է, որ մրցույթի մասնակիցների հետ հրաշալի շփվում է ու նոր ընկերներ է ձեռք բերել: Շատ լավ հարաբերություններ ունի նաև իր գլխավոր մրցակցի՝ Սարդորի հետ. «Իրականում շատ տաղանդավոր ու բարի տղա է Սարդորը, և պիտի ասեմ, որ ուրախ եմ նրա միավորների համար»: 

Ինչ վերաբերում է Էռնայի բեմական կերպարներին, հագուստներին, ապա մրցույթի կանոնների համաձայն, ամեն մասնակցի հանդերձավորում է մեկ դիզայներ: Էռնայի հագուստները դիզայներ Անաստասիա Զադորինայի հավաքածուներից են, իսկ դրանց ընտրությունը Էռնան անում է Օքսանայի հետ միասին, ով  բացի երգչուհի լինելուց, նաև «Արցախի ձայների» ոճաբանն է:

Վերջին մրցութային օրվան Էռնան իսկապես մարտական է տրամադրված: Ասում է. «Մինչև մրցույթի մեկնարկը երբեք չեմ ասել՝ պիտի գնամ, հաղթեմ: Նպատակս եղել է լավ ելույթներով ժյուրիին ներկայացնել իմ հայրենիքը: Բայց հիմա, երբ երկու անգամ հավաքել եմ մաքսիմալ միավորներ, հասկանում եմ, որ հաղթանակից մի քայլ է պակասում: Ամեն ինչ անելու եմ՝ հաղթանակը Հայաստան բերելու համար»:

Նշենք, որ «Նոր ալիք» մրցույթի եզրափակիչ համերգը կայանալու է սեպտեմբերի 13-ին: Այս տարի մրցույթին մասնակցում է 8 երկիր: Հայաստանն այս տարի մրցույթում ունի երկու մասնակից:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

IDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна