Դոլարի փոխարժեքը գրեթե կայուն է, եվրոն կտրուկ աճից հետո էժանացել է ավելի քան 2 դրամով
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 478.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 631.06 դրամ (նվազել է 2.14 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.49 դրամ (նվազել է 2.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.37 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Նշենք, որ սեպտեմբերի 6-8-ը եվրոն արժեվորվել էր շուրջ 9 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 273.49 դրամ, ոսկի՝ 20,653.89 դրամ, պլատին՝ 15,480.81 դրամ։