Միխայլովկա-Տաշիր ճանապարհին «Մերսեդես»-ը կողաշրջվել է. ուղեւորը տեղում մահացել է
ОбществоՍեպտեմբերի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենան Միխայլովկա-Տաշիր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը՝ 1981 թ. ծնված Արմեն Սեյլյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: