Ереван, 26.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Նոր Վարագավանքի վեղարն ազատագրվել է մեկ մետրանոց հողի շերտից, իսկ Գոշավանքը փրկվել է հետագա խարխլումից

Հայաստանում 200 հուշարձաններ մինչեւ տարեվերջ հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզում կատարած շրջայցի ժամանակ: Հասմիկ Պողոսյանն այցելեց Նոր Վարագավանք և Գոշավանք, ծանոթացավ վերականգնման աշխատանքներին:

Անապատ կամ Սբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Նոր Վարագավանքի վանական համալիրի հարավարեւելյան մասում, արևմտյան մուտքի բարավորին փորագրված 9 տողանի արձանագրության համաձայն, կառուցել է 1198 թ. Կյուրիկե Բ Բագրատունի թագավորի թոռը' Վասակ Ա-ի որդին' Նոր Բերդի իշխան Դավիթը:

Նոր Վարագավանքի վերականգնման աշխատանքները իրականացվել են Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի կողմից, որոնք սկսվել են 2012 թ., երբ Սբ Աստվածածին եկեղեցին ի սպառ զուրկ էր ծածկասալերից, հյուսիսային ճակատի երեսապատի քարերը մասամբ թափված, մասամբ հանված տարված էին:

«Այս պահին ավարտվել են նախագծով կատարվող աշխատանքները, սակայն գործն ամբողջությամբ ավարտված չէ: Վերականգնողական աշխատանքները կատարվում են հովանավոր Նորայր Խաչատրյանի շնորհիվ: Մեր կառույցը ներկա պահին Հայաստանի տարածքում 11 եկեղեցու վերանորոգման աշխատանք է կատարում: Բոլոր եկեղեցիներում նոր լուծումների իրականացման պահանջներ են առաջանում, իսկ ճարտարապետները բավական բարեխիղճ են և առաջին իսկ ահազանգից գալիս ու ընդհանուր լուծումներ են գտնում», - ասաց Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Գագիկ Եղան յանը:

Նոր Վարագավանքի վերականգնման աշխատանքների հեղինակը ճարտարապետ Մերի Դանիելյանն է: Եկեղեցու սրահի հատակին առաջացել էին խորը փոսեր, իսկ սալահատակի որոշ քարեր պիտանի չէին: Նախ հեռացվել է վեղարի վրա տարիների ընթացքում կուտակված մոտ մեկ մետր հաստությամբ հողի շերտը, բացվել են ներքին թաղերի քարերի թիկունքները, որոնք լվացվել են ու փոշեզրկվել ջրի շիթով, և շարվել են նոր ծածկասալերը: Վերականգնվել է հյուսիսային ճակատն ամբողջությամբ, գետնախարիսխների կոտրատված և կազմաքանդված քարերը հեռացվել են' փոխարինվելով նորերով:

Գագիկ Եղանյանի խոսքերով՝ կատարված աշխատանքների ամբողջ գումարը կազմել էր 118 միլիոն դրամ, իսկ վերականգման հաջորդ փուլը դեռ գտնվում է նախագծային փուլում, և պատվիրատուն նպատակաուղված է շարունակել ֆինանսավորումը:

Նոր Վարագավանքից բացի, շրջայցի շրջանակներում, Հասմիկ Պողոսյանը այցելեց նաև Գոշավանք, որտեղ ծանոթացավ պետական միջոցներով 2011 թվականից իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը (1191-1196թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։

Վնասված վանքի վերականգնման նպատակով հեռացվել են տանիքների ծածկասալերը, որոնց խիստ քայքայված լինելը մեծ վնաս էր պատճառում եկեղեցու կայունությանը: Նախատեսվում է նաև կատարել եկեղեցու պատերի արտաքին երեսապատի քարերի քայքայված հատվածների վերականգնում, պատերի միջուկի լվացում ջրի շիթով և ներարկում կրակաթով՝ դատարկ խոռոչները լցնելու և պատն ամրացնելու նպատակով: Այնուհետև ծրագրվում է ամրացնել կառույցի հիմքերը, բացել հիմնատակերը, իրականացնել բետոնացման աշխատանքներ, գետնախարիսխների քայքայված քարերը փոխարինել նորերով:

Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»