Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը 1/8 եզրափակչում է
СпортԹբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ` թայ-բրեյքում հաղթելով ռուս Մաքսիմ Մատլակովին` 5:3:
Առաջին պարտիայում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել էր մրցակցին, սակայն պատասխան պարտիայում սևերով պարտություն էր կրել:
Թայ-բրեյքում միմյանց միջև մրցող շախմատիստները չէին կարողանում որոշել հաղթողին:
Արագ շախմատի կանոններով երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: 10+10 րոպե արագ շախմատի կանոններով առաջին պարտիայում Արոնյանը հաղթել է, իսկ պատասխան պարտիայում` պարտվել: Կողմերը հանդիպել են նաև կայծակնային շախմատի կանոններով, որտեղ հայ գրոսմայստերը նախ հաղթել, որից հետո ոչ-ոքի է խաղացել մրցակցի հետ:
Այսպիսով, Արոնյանի մրցակիցը մրցաշարի 1/8 եզրափակչում ռուս Դանիիլ Դուբովն է: