Ֆիլիպե Լուիս. Փորձում ենք անել ամեն բան, որպեսզի Աթլետիկոն նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը
Спорт«Ես Սիմեոնեի մեծ երկրպագուն եմ: Նա ինձ ավելի լավ գիտի, քան իմ սեփական հայրը: Կցանկանայի կարիերաս ավարտել «Աթլետիկոյում»:
Քանի դեռ արևը երկնքում է, իսկ երկրում կա կյանք, մենք կփորձենք անել ամեն բան, որպեսզի «Աթլետիկոն» նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Մեզ համար դժվար էր Լիսաբոնում պարտություն կրելուց հետո: Ես մի քանի անքուն գիշերներ եմ ունեցել այն եզրափակչից հետո:
Ինձ դուր է գալիս Մեսսին: Մեր միջև հանդիպումներում նա երբեք ինձնից դժգոհ չի մնացել: Ես երբեք չեմ խնդրել նրա խաղաշապիկը և չեմ պատրաստվում անել դա հետագայում:
Խաղադաշտ եմ դուրս գալիս պայքարելու, այլ ոչ թե ասելու, թե խաղացել եմ Մեսսիի դեմ:
«Ոսկե գնդակը» շատ սուբյեկտիվ պարգև է: Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում ոչինչ չէր արել, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում ցուցադրած արդյունքի շնորհիվ կարողացավ նվաճել այն»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Marca»-ն: