Հարոյանը և Մանուչարյանը մասնակցել են «Ուրալ»-ի խաղին
СпортՖուտբոլի Հայաստաի ազգային թիմի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և Էդգար Մանուչարյանը մասնակցել են «Ուրալ»-ի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանն, ով է վերականգնվել վնասվածքի խաղադաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին: Իսկ պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին՝ ստանալով նաև դեղին քարտ:
«ԲՄԱ-Խաբարովսկ»-ի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը հայտավորված չէր վնասվածքի պատճառով:
«Ուրալ»-ն այս տուրից հետո 10 միավորով ունի և 10-րդ տեղում է: