Ռիշար Գալյանոն նոր ստեղծագործություններով հանդես կգա Երևանում
КультураՀանրահայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, ակորդեոնահար Ռիշար Գայլանոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) համատեղ հանդես կգա համերգային ծրագրով: Համերգը կանցկացվի հոկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գալյանոն կկատարի Աստոր Պիացոլայի, Անտոնիո Վիվալդիի և այլոց սիրված գործերը: Կներկայացնի նաև իր «Օպալ» կոնցերտը և նոր ստեղծագործութուններ:
Ֆրանսիացի կոմպոզիտորին հայրենիքում անվանում են «Ջազի սուրբ հրեշ»: Նա կարողանում է նվագել ակորդեոնի բոլոր տեսակներով: Սովորել է Աստոր Պիացոլայի մոտ և ստեղծել է «Նոր մյուզետ» երաժշտական նոր ուղղությունը: