Տիգրան Բարսեղյանը «Զենիթ»-ի հետ խաղում հաղթանակի հույս ունի
СпортՀայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդար»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հույս ունի, որ իր թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ առաջիկա խաղում հաղթանակ կտանի: «ԵԼ-ում անցկացրած նախորդ խաղերով ցույց տվեցինք, որ մենք լավ թիմ ունենք և յուրաքանչյուրի հետ կարող ենք խաղալ:
Հատկապես տանը. անցկացրած 3 խաղում 3 հաղթանակ ենք տարել: Հույս ունենք, որ այդ սերիան կշարունակենք նաև «Զենիթ»-ի հետ խաղում: Խաղալու ենք շատ ուժեղ թիմի դեմ, բայց այդպես էր նաև «Ֆեներբահչե»-ի դեպքում, երբ մենք հաղթեցինք երկու խաղերում էլ: Սկոպյեում` մեր երկրպագուների հետ միասին, մենք կարող ենք մեկ այլ հիանալի արդյունք գրանցել»,- «Վարդար»-ի պաշտոնական կայքի հետ զրւյցում ասել է Բարսեղյանը:
Նա երկրպագուներին կոչ է արել այցելել մարզադաշտ և աջակցել «Վարդար»-ին: «Որքան շատ երկրպագու այցելի մարզադաշտ, այնքան մեզ համար ավելի լավ կլինի: Նրանք մեր 12-րդ խաղացողն են, մոտիվացնում են մեզ, որպեսզի ավելի լավ խաղանք և մեզ լավագույն կերպով ներկայացնենք:
Նրանց վարձահատույց կլինենք` խաղում մեր առավելագույն ուժերը ներդնելով, և ես հույս ունեմ, որ այն կավարտենք հաղթանակով: Հասել ենք խմբային փուլ և հիմա պետք է մտածենք, թե առաջիկա խաղերում ինչպես կարող ենք հնարավորինս շատ միավորներ վաստակել: Նաև, այս խաղով ենք սկսելու պայքարը, փորձելու ենք ամեն ինչ անել լավ մեկնարկելու և 5 հաղթանակներից բաղկացած շարքը շարունակելու համար»,- ասել է Բարսեղյանը:
ԵԼ-ի խմբային փուլի «Վարդար»-«Զենիթ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:05-ին: