Երևանի «Բանանց»-ը նոր համալրում ունի
СпортԵրևանի «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 19-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում:
Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ: «Բանանցն» ավարտում է համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: