Քնի պակասից մարդը կարող է գիրանալ
LifestyleՄի խումբ բրիտանացի գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ անքնությունը զգալիորեն դանդաղեցնում է օրգանիզմի նյութափոխանակությունը:
Անքնությունն անհետևանք չի մնում գլյուկոզայի ու ինսուլինի նկատմամբ զգայունության հարցում, ինչն էլ ապահովում է օրգանիզմի` ածխաջրերով հարուստ սննդամթերքից էներգիա կլանելու կարողությունը:
Հետազոտությունների շնորհիվ պարզվել է նաև, որ օրվա ընթացքում բոլոր ուտելիքներից առավել կարևորը հատկապես նախաճաշն է: Երբ մարդը նախաճաշի ընթացքում «ճիշտ» սնունդ է ընդունում, ապա դա արագացնում է նյութափոխանակությունը և ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի համապատասխան «չափաբաժինը», որ կպահանջվի ողջ օրվա ընթացքում առույգ մնալու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: