Ալբան վստահ է, որ Մեսսիի կորուստն ավելի վատ կլիներ Բարսելոնայի համար, քան` Նեյմարինը
Спорт«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան թիմի երկրպագուներին կոչ է արել մոռանալ կապտա-նռնագույնների հարձակվող Նեյմարի մասին, որն ամռանը տեղափոխվել է ՊՍԺ 222 մլն եվրոյի դիմաց:
Ալբան նշել է, որ կատալոնական ակումբի համար հարձակվող Լիոնել Մեսսիի կորուստն անհամեմատ ավելի ծանր կլիներ.
«Պետք է մոռանալ Նեյմարի և բոլոր այն ֆուտբոլիստների մասին, որոնք հեռացել են «Բարսելոնայից»:
Նրանք, ովքեր ցանկացել են հեռանալ, արդեն չեն խաղում մեր թիմում: Այնպես որ այլևս պետք չէ խոսել նրանց մասին: Կարևոր են նրանք, ովքեր մնացել են:
Մեսսի՞ն. դե, Լեոն այլ պատմություն է: Ակնհայտ է, որ մենք նրա կարիքը շատ կունենայինք, եթե նա հեռանար: Մեսսին ունիկալ է»,- Ալբայի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին», իսկ Լիոնել Մեսսին դարձել է դուբլի հեղինակ: