Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կազմել է 478.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 634.56 դրամ (աճել է 0.36 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 572.62 դրամ (աճել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Նշենք, որ սեպտեմբերի 6-8-ը եվրոն արժեվորվել էր շուրջ 9 դրամով, որից հետո սկսել է արժեզրկվել:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 272.93 դրամ, ոսկի՝ 20,396.81 դրամ, պլատին՝ 15,084.26 դրամ։