Գազանջատում Երեւանում
Экономика«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 14-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Կիեւյան փողոցի թիվ 2, 2ա, 2բ, 4, 4/2, 4/3, 4/4, 6, 8, 8ա, 10, Օրբելիի փողոցի 63/1, 65, 65ա, 67 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների, իսկ սեպտեմբերի 14-ին ժամը 08:00-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ժամը 17:00-ն՝ Դիլիջանի տարածաշրջանի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: