«Թեյլոր Սվիֆթը մանիպուլյատիվ չէ, նա խելացի է». Ջոզեֆ Կան
LifestyleՏորոնտոյի կինոփառատոնում նրա նոր ֆիլմի պրեմիերային նրան հարց ուղղեցին փոփ աստղի հետ աշխատելու մասին:
Ջոզեֆ Կանը գովաբանում էր Թեյլոր Սվիֆթին, մինչդեռ իր ֆիլմը ներկայացվում էր Տորոնտոյի կինոփառատոնում:
Ռեժիսորը, ով ստեղծել է Թեյլոր Սվիֆթի սքանչելի «Look What You Made Me Do» տեսահոլովակը, մի քանի անգամ ելույթ է ունեցել, որով պաշտպանել է փոփ աստղին, երբ նա քննադատության էր ենթարկել իր նոր երաժշտության որոշ առանձնահատկությունների համար:
«Ամենասարսափելի վիրավորանքը եղել է այն, որ նրան մանիպուլյատիվ են անվանել: Ի՞նչ է դա նշանակում: Որպես արտիստ, յուրաքանչյուրը գիտի թե ինչ հագուստ է ուզում հագնել, գիտի, թե ինչ փոփոխություններ է ցանկանում կատարել, թե ինչ է ստեղծում, որն է թեմայի գաղափարը, բառերը: Արդյո՞ք դա մանիպուլյատիվ է, թե՞ դա պարզապես խելացի քայլ է», - ասել է Կանը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: