ԻՊ զինյալների շուրջ 400 թուրք կանայք հանձնվել են իրաքյան բանակին և պահանջել վերադարձնել իրենց Թուրքիա
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված զինյալների շուրջ 400 թուրք կանայք հանձնվել են իրաքյան բանակին և պահանջել վերադարձնել իրենց Թուրքիա. այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Թուրքիայի քաղաքացի կանայք իրենց երեխաների հետ ապրում են հատուկ ճամբարում, որտեղ նրանց հետ միասին կան ԻՊ ահաբեկիչների ռուս, միջին ասիացի և եվրոպացի բազմաթիվ կանայք, նրանց ընդհանուր թիվը հասնում է 1400-ի:
Թուրքիայի Սամսուն քաղաքից 34-ամյա Քյուբրա Հաջըօղլուն լրագրողներին պատմել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն իրաքյան կողմը պնդում է, որ դրա համար համապատասխան համաձայնություններ դեռ ձեռք չեն բերվել:
Իրաքյան բանակի պաշտոնյաներից մեկն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ կանայք այժմ պահվում են Իրաքի տարածքում՝ որպես ԻՊ-ի հետ կապերի համար կասկածյալներ և ազատ կարձակվեն, երբ հաստատվի, որ այլևս որևէ կապ չունեն ահաբեկչական խմբավորման հետ: