Լևոն Արոնյանը` Դանիիլ Դուբովի դեմ պարտիայի մասին
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը խոսել է աշխարհի գավաթի խաղարկության Դանիիլ Դուբովի դեմ դասական երկրորդ պարտիայի մասին:
«Պարտիայի ընթացքում մի քանի անգամ մտածեցի, թե հաջողությունն ինձնից երես է թեքել: Եվ ես կարծում էի, որ հիմա առավել դժվար կլինի: Խաղային դիրքը նորմալ էր, և հանկարծ սպիտակները խնդիրներ ունեն: Սակայն ժամանակի հետ վստահությունս վերադարձավ, երբ մրցակիցս խաղաց Nxd4: Ահա դրանից հետո հսկացա, որ չեմ պարտվի, եթե միայն հիմար քայլեր չանեի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:
Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը մրցում էր Դանիիլ Դուբովի հետ` այս անգամ արդեն սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 97-րդ քայլում Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ Հայ գրոսմայստերը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Վասիլի Իվանչուկի հետ: